«Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում»․ Մանե Թանդիլյան

«Երբ Ադրբեջանում սկսեց ակտիվանալ «վերադարձ դեպի «Արևմտյան Ադրբեջան»» վտանգավոր խոսույթը, Հայաստանի իշխանությունները հերքելով դրա՝ հարևան երկրում պետական մակարդակով ոգևորելու իսկությունը, ասում էին թե՝ Հայաստանում էլ որոշ շրջանակներ խոսում են Ղարաբաղյան շարժման մասին, հետո ի՞նչ…
Հետո այն, որ օրերս Օրդուբադում անցկացված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովում Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը բաց տեքստով հայտարարում է, որ անձամբ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ պետական ռեսուրսներ են ուղղվել «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի կրթական և գիտական համակարգված մշակմանը։ Իսկ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի նշանակությունը ներկայացվում է որպես Ադրբեջանի ռազմավարական ուղղություն, իսկ «վերադարձը»՝ պատմական առաքելություն։
Սա ներկայացվում է գիտության և կրթության նախարարի կողմից, ու սա պատահական չէ։ Ադրբեջանը պաշտոնապես կրթության միջոցով՝ պետական մակարդակով ձևավորվում և սերունդներին է փոխանցվում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների գաղափարախոսություն։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի այսօրվա նախարար Ջեյհուն Բայրամովը նախկին գիտության և կրթության նախարարն էր։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են զբաղված լինել սեփական պատմության, ազգային հիշողության և ինքնության դեմ պայքարով։
Փաշինյանը պատերազմի վտանգ է տեսնում այնտեղ, որտեղ հայ մարդը փորձում է պահպանել իր պատմական հիշողությունը, բայց չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունը այն երկրում, որը պաշտոնապես կրթում է նոր սերունդներ՝ Հայաստանի տարածքները «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու գաղափարով։
Կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին և գերտերություններին, ովքեր հայտարարում են, թե շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ, ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում նոր թափ հավաքող և հասունացող տարածքային ծավալապաշտական երկարաժամկետ նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։
Իրական խաղաղություն չի կարող լինել այն երկրների միջև, որոնցից մեկն անընդհատ պահանջատիրական թեզեր է առաջ բերում, իսկ մյուսը խոնարհաբար կատարում է դրանք։ Իրական և կայուն խաղաղության փոխարեն մեր ժողովրդին հրամցվող այս պատրանքի փուչիկը մի օր պայթելու է, և վայ այն ժողովրդին, ով հիմա դա չի հասկանում»։

«Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում»․ Մանե Թանդիլյան
4001:06
«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց
4900:12
«Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին»․ Արեգ Սավգուլյան (լուսանկար)
190Երեկ, 23:54
«Իրեն չեն հրավիրելու, իրեն կանչելու են Բաքու՝ հրահանգով»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
51Երեկ, 23:48
«Իսրայելը դուրս կբերի զորքերը Լիբանանից»․ Նաիմ Քասեմ
83Երեկ, 23:35
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
53Երեկ, 23:12
ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կհրավիրի՝ կապված Ուկրաինային ՌԴ-ի հասցրած զանգվածային հարվածների հետ
107Երեկ, 23:10
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
51Երեկ, 23:06