«Որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի համար»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարցումներով ու բաց աղբյուրներով հաշվարկել եմ, թե որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի կամ, պատկերավոր ասված, հայկական ապրանքների առջև «Լարսի փակման» համար: Դա մոտ 5 մլն դոլար է, բայց ՈՉ ԱՄԲՈՂՋԸ։ Գրել են՝ ծախսերի մի մասը գաղտնի է։
Բաց հատվածի ծախսերից էլ կան ուշագրավ կետեր, օրինակ, պաշտոնական ընթրիքի ընթացքում մշակութային մասի ապահովում – 45 մլն 600 հազար դրամ, պաշտոնական ընթրիքի ընթացքում անհրաժեշտ գույք և տեխնիկա – 26 մլն 400 հազար,
Կամ, ասենք, մետրոյի վագոնների բրենդավորում (5 հատ) – 4 մլն 200 հազար դրամ, մետրոյում ԵՔՀ բրենդինգով պաստառների տեղադրում (20 հատ) – 3 մլն 600 հազար։ Կարո՞ղ է մետրոյի վրա ԵՄ դրոշի աստղերը ոսկուց են եղել։
Դե իսկ ՄՀՀ-ի տարածքում առնվազն 20 զուգարանների (պարզ է՝ ժամանակավոր) ապահովման վրա 2 մլն 400 հազարը դա խիստ կարևոր ծախս է․ բա հո Զելենսկին իր բնական կարիքները սովորական զուգարանում չէ՞ր հոգալու։
Ինստալացիա քաղաքում – 96 մլն դրամ․ թե սա ի՞նչ է, և արդյո՞ք այդքան կարևոր էր մի օրվա շոուի համար հազար ու մի խնդիրներ ունեցող երկրի բյուջեից վճարել, դատե՛ք ինքներդ»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
100212.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37812.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72911.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41610.10.2026, 13:12