«Սա աննախադեպ է Հայաստանի ընտրական համակարգի պատմության մեջ»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրությունների մասնակցող 7 քաղաքական ուժ, կամ մասնակիցների 39%-ը։ Սա աննախադեպ է Հայաստանի ընտրական համակարգի պատմության մեջ։ Ընտրությունների արդյունքները բողոքարկող ուժերը միասին ստացել են 634․876 քվե, կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 43%-ը։ Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները բողոքարկել են գործող ռեժիմին ընդդիմություն հանդիսացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության, Հայ ազգային կոնգրես կուսակցության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության։
2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո չի բողոքարկվել միայն 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրության արդյունքները։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկվել է ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի կողմից, որն աննախադեպ էր այդ ժամանակվա համար»։

«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
2602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7900:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
8200:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
74Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
91Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
74Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
84Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
96Երեկ, 20:42