Լևոն Զուրաբյանն արձագանքել է Աննա Հակոբյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից մի հատված․ «Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։ Մեջբերումից հետո Աննա Հակոբյանը գրել է․ «Կրթվելը նորաձև է արշավի նպատակը այս և այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։
Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը՝ որի հիմքում պարզ մարդկային վախն է»։
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Աննա Հակոբյանին։
«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ստատուս է գրել #կրթվելընորաձևէ հաշթագով և ցուցադրելով աննախադեպ անվախություն՝ անմիջապես բլոկել է ինձ:
Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միևնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
7509:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
13501:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
13100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12900:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
100Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
99Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
141Երեկ, 22:54