«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»։ Նա նշել է, որ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, իսկ երթուղու մուտքն ու ելքը, թեև այն անցնելու է Հայաստանի տարածքով, իրականացվելու են Ադրբեջանից։
Այս հայտարարությունները ներկայացնում են Բաքվի պաշտոնական մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանը պետք է տարածք տրամադրի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող երթուղու համար, այլ խոսքով՝ Հայաստանը համարվում է TRIPP նախագծի ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է․ «Ուրիշ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից, չկա ուրիշ տարբերակ։ TRIPP-ը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է, և դրա մասին տասնյակ անգամ ասել ենք»։
Այս ձևակերպմամբ Հայաստանի իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես Ադրբեջանի սահմաններից սահման ձգվող հաղորդակցություն, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում։
Այսպիսով, հաստատվում է, որ կողմերը TRIPP-ի վերաբերյալ ունեն տարբեր պաշտոնական մեկնաբանություններ։
Երևանի ներկայացմամբ՝ նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, մինչդեռ Բաքվի հայտարարություններում այն կապվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի և 44-օրյա պատերազմից հետո ձևավորված տարածաշրջանային իրողությունների հետ։
Այս տարբերությունը հիմք է տալիս առանձնացնելու երկու հիմնական մտահոգություն։
Արդյո՞ք նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Այս հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները դեռևս ամբողջությամբ չեն հստակեցնում սահմանային, մաքսային, անվտանգային և վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի պետական մարմինների լիազորությունների շրջանակը։ Հետևաբար, եզրահանգումն այն է, որ միայն Փաշինյանի քաղաքական հավաստիացումները բավարար չեն, մանավանդ, որ ստորագրված փաստաթղթերը բացահայտում են TRIPP-ի «միջանցքային» բաղադրիչը: Առաջարկվում է front office – back office մոդել՝ «անխոչընդոտ» տարանցումով, ինչն արդեն իսկ խնդրահարույց է:
Արդյո՞ք TRIPP-ը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր ական չի դառնում։
Ալիևի հայտարարությունը նախագիծը կապում է 44-օրյա պատերազմի արդյունքների և «նոր աշխարհաքաղաքական իրականության» հետ։ Բաքվի պաշտոնական դիրքորոշումից նաև հետևում է, որ այն դիտարկվում է Թուրքիան և թյուրքական աշխարհը կապող ռազմավարական հաղորդակցության համատեքստում։ Միաժամանակ նախագիծը կապված է ԱՄՆ-ի տարածաշրջանային ներկայության և Հայաստանի հարավում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ։
Այս փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ։ Այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն։
Ո՞վ է սահմանելու ճանապարհի գործունեության կանոնները, ո՞ւմ ձեռքում են լինելու կառավարման իրական լծակները, ի՞նչ ծավալով է իրականացվելու Հայաստանի իրավազորությունը, և ի՞նչ աշխարհաքաղաքական իրողություն է ձևավորվելու Հայաստանի հարավում։
Այս հարցերի պատասխանները հստակ չեն, ուստի TRIPP-ի շուրջ առկա մտահոգությունները փարատված համարել հնարավոր չէ»։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
3409:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
11901:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
11400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
11800:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12300:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
96Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
95Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
133Երեկ, 22:54