«Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը: Գիտենք՝ ում պետք է դրա համար «շնորհակալ» լինենք: Խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից քաղաքացիներն ընդամենը մի քանի հոգու են սովորաբար ճանաչում: Մնացածին ճանաչում է այդ մարդկանց ցուցակում գրանցած կուսակցապետը: Այսինքն, այդ ցուցակներում առկա անունների մեծ մասն անհայտ են, չեն ունեցել և չունեն քաղաքական ու հանրային գործունեության նախորդող փորձ: Ցուցակներում ներառվել են իրենց առաջնորդին հավատարիմ լինելու սկզբունքով: Հիմա, մի երեք-չորս օր է, ինչ համացանցում ծաղրում են ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած ՔՊ մի պատգամավոր աղջկա՝ ակնհայտ անհեթեթ ելույթի համար: Նաև յուրայինները: Սկսեց տեղեկություն տարածվել այն մասին, որ վարչապետ Փաշինյանն է այդ ելույթից վրդովվել: Արգելել է ելույթ ունենալ ու հիմարություններ դուրս տալ ԱԺ-ում: Բայց մարդը (այսինքն այդ աղջիկը) պատգամավոր է՝ քաղաքացիների տրամադրություններն ու պահանջները հանրայնացնելու պարտականություն ունի իր խղճի ու մտավոր կարողությունների չափով և նրան խոսք ասելու իրավունքից զրկելը կամայականություն է: Ավելին՝ խոսելը նրա պարտականությունն է: Կուսակցական ցուցակում ընդգրկելուց առաջ էր պետք քննել՝ քաղաքականության հետ մարդը կապ ունի, թե՝ չէ: Հիմա, եթե ճիշտ են խոսելու արգելքի մասին տեղեկությունները, ստացվում է, որ նրան բերել են ԱԺ որպես անլեզու կոճակ սեղմող: Ես ազատ խոսքի կողմնակից եմ՝ թողեք արտահայտվի»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12