«Երկրի մթնոլորտում ջրային գոլորշու քանակը հասել է դիտարկումների ընթացքում գրանցված առավելագույնին»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի մթնոլորտում ջրային գոլորշու քանակը հասել է դիտարկումների ընթացքում գրանցված առավելագույնին
Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը կազմել է 27,35 կգ՝ մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով։ Սա ռեկորդային ցուցանիշ է Copernicus ERA5 տվյալների շարքում՝ 1979 թվականից ի վեր։ Նախորդ ռեկորդը գերազանցվել է ընդամենը 0,04 կգ/մ²-ով, սակայն ամբողջ մոլորակի մասշտաբով դա համարժեք է շուրջ 20 տրիլիոն լիտր հավելյալ ջրի։
Copernicus-ն այս ցուցանիշը կապում է օդի ռեկորդային ջերմաստիճանի, արևադարձային գոտու օվկիանոսների շատ տաք ջրերի և ուժգնացող Էլ Նինյոյի հետ։
Սա չի նշանակում, որ այդ ամբողջ ջուրն անպայման անձրևի տեսքով կտեղա։ Սակայն ավելի խոնավ մթնոլորտը մեծացնում է հորդառատ տեղումների, գիշերային տոթի և ուժեղ ցիկլոնների զարգացման ներուժը։ Խտացման ժամանակ ջրային գոլորշին անջատում է ջերմություն՝ լրացուցիչ էներգիա հաղորդելով փոթորկային համակարգերին»։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
74306.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
135404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
91904.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
238529.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
148129.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
240328.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
251628.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
213227.09.2026, 16:36