«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2020թ․ հուլիսի 1-ից վաճառվող միսը պարտադիր պետք է ունենար սպանդանոցային ծագում՝ անասունների մորթը պետք է իրականացվեր սպանդանոցում։ Հետո այդ որոշման կիրարկումը հետաձգվեց, սակայն ներկայում օրենքով պարտադիր է, որ հասարակական սննդի օբյեկտներում տարբեր ճաշատեսակների մեջ մատուցվող միսն ունենա սպանդանոցային ծագում։ Դիլիջան քաղաքում ի՞նչն են շատ՝ ռեստորանները, սրճարանները, սակայն շուրջ 17 հազար բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքում և Դիլիջան խոշոր համայնքի գյուղերում՝ Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, Հովքում, Խաչարձանում, Աղավնավանքում, սպանդանոց չկա։ Ուշագրավ է, որ միայն Դիլիջանում է այդ վիճակը՝ Տավուշի մարզի 3 խոշոր համայնքներում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում օրինական հիմունքներով գործում են սպանդանոցներ։ Եվ ոչ ոք չգիտի՝ Դիլիջան քաղաքում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են, թե՞ սպառնալիք են մարդկանց առողջությանը։ Այս խնդրին պետք է որ տեղյակ լինի ծագումով Տավուշի մարզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հաճախ է հյուրընկալվում իր հայրենի Իջևանում և Դիլիջանում։ Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»»։

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12