«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատերը մտածում են՝ դե, Արցախն այլեւս չկա, ցավենք, չցավենք՝ չկա, գոնե պահենք Հայաստանը, գոնե չգրգռենք Ադրբեջանին, «չբզբզանք», կառուցենք խաղաղությունն ու ապրենք «միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Ներեցեք, բայց սա քաղաքական գրագիտության ու ինտելեկտի բացակայության բարձունք է։ Առավել եւս, երբ այդ մտածումը դրսեւորվում է հիմա, երբ մեր աչքի առաջ է քանդվում «միջազգային իրավունք ասվածը»։ Եվ ամենամեծ քաղաքական տկարամտությունը կամ անկեղծ մոլորությունը այն է, թե՝ Արցախի հարցում «միջազգային իրավունքը» Ադրբեջանի կողմն էր։ Իհարկե որոշ դեպքերում դա ոչ թե քաղաքական տկարամտություն կամ անկեղծ մոլորություն է, այլ պարզապես նենգ միտում։
Արցախի հարցում Ադրբեջանը օգտվել է հենց «միջազգային իրավունքի» փլուզումից։ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված կարգավորման գործընթացը եւ դիմել ագրեսիայի։ Որովհետեւ համոզված է եղել՝ «միջազգային իրավունք», որպես համաշխարհային հարաբերությունների կարգավորման մեխանիզմ, այլեւս ըստ էության չունի գոյություն։ Հետեւաբար պետք է օգտվել պահից։
Մտածել, թե «միջազգային իրավունքի» փլուզվող, ապամոնտաժվող կարգը կարող է լինել Հայաստանի փաստարկ եւ պաշտպան, այն էլ այդ իրավունքը ոչ թե սեփական ձեռքում պահելով, այլ դե ֆակտո տալով Ադրբեջանի ձեռքը, քաղաքական անմեղսունակություն է։ Թող չհնչի կոպիտ, բայց այդպես է։ Ընդգծեմ՝ քաղաքական, այլ ոչ թե առհասարակ մարդկային։ Այսինքն, այս արձանագրումը չեմ անում որեւէ մեկին վիրավորելու համար, թեեւ վիրավորանքի գուցե արժանի են մարդիկ, որոնք այդ ամենով զբաղված են նենգ միտումի շրջանակում։
Բայց ես փորձում եմ տալ իրողության քաղաքական գնահատականը, եւ իմ գնահատականն այն է, որ առավել եւս ներկայումս «միջազգային իրավունքի» ապավինելը՝ քաղաքական տկարամտություն եւ քաղաքական անմեղսունակություն է»։

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
6803:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
8500:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
9300:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
15500:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
80Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
74Երեկ, 23:18
«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը»․ Արման Աբովյան
72Երեկ, 22:54
«Ձևական կողմը ճոխ են անում, սակայն ՀՀ-ում բնապահպանական աղետալի վիճակ է»․ Ոսկան Սարգսյան
82Երեկ, 22:30