«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գազի գնի երկակի չափանիշը
ՌԴ նախագահը Հայաստանին վաճառվող գազի գինը փորձում է հիմնավորել ԵՄ բորսաներում ձևավորվող գներով, բայց մի պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում Թուրքիայի համար։ Թուրքիան ռուսական գազի խոշոր գնորդ է։ ՌԴ հրապարակված գնահատականներով՝ 2026-ին Թուրքիայի համար ռուսական գազի միջին արտահանման գինը կանխատեսվում է $276.1՝ 1000 մ³-ի դիմաց։ Այսինքն՝ Ռուսաստանի համար Թուրքիան «ԵՄ բորսա» չէ, և գազի գինը ձևավորվում է երկկողմ պայմանների հիման վրա։ Ու սա այն դեպքում, երբ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ է, Ուկրաինային աջակցում է և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։ Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից տարածաշրջանի երկրների համար կիրառվող իրական պայմաններից։ Եթե սրան էլ ավելացնենք, որ Թուրքիայի բնակիչը 1000 մ³ գազի համար վճարում է մոտ $346, իսկ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի բնակիչը «Գազպրոմին» վճարում է մոտ $420, ՌԴ նախագահի ներկայացրած «ցածր գինը»՝ իբրև բարեկամության արտահայտություն, ավելի շատ երեսպաշտություն է և անամոթ սուտ։ Օրինաչափորեն Հայաստանում չի կարող տարածաշրջանի մյուս երկրներից էապես տարբերվող գազի գին լինել։ Սա թող ՌԴ իշխանությունները ականջներին օղ անեն․ Հայաստանի համար տարածաշրջանային գներին մոտ գին ապահովելու բազմաթիվ հնարավորություններ կան, և՝ փառք Տիրոջը....»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12