«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը հասավ իր հիմնական նպատակներից մեկին՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կտրուկ ընդլայնվում է․
Թրամփի և Դանիայի ու Գրենլանդիայի ղեկավարների բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն, որը Վաշինգթոնին տալիս է Գրենլանդիայի անվտանգության ոլորտում մշտական և ընդլայնված դեր։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես սկսելու է Գրենլանդիայում մեծ ռազմական ներկայության զարգացման գործընթացը։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ԱՄՆ-ի մշտական մուտքի, բազավորման և օդային տարածքի օգտագործման իրավունքներ, իսկ օրինակ Ռուսաստանին ու Չինաստանին, սահմանափակումներ ռազմական բազաներ կամ ռազմավարական նշանակության ներդրումներ իրականացնելու հարցում։
Այսպիսով, եթե սկզբնական նպատակը Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելն էր, ապա կղզու ինքնիշխանությունը չի փոխվում և այն շարունակում է մնալ Դանիայի Թագավորության կազմում։ Սակայն ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստանում է այն, ինչն ամենից շատ էր պահանջում՝ երկարաժամկետ և շատ ավելի լայն ռազմական ներկայության հնարավորություն։
Ասեմ ավելին՝ Գրենլանդիան մշտապես է եղել ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգերում, որպես ապագա ծրագիր, ուղղակի հիմա այն փաստացի դանիական տարածք է, բայց այս համաձայնությամբ դառնում է ամերիկյան»։

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
6803:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
8500:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
9300:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
15500:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
80Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
74Երեկ, 23:18
«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը»․ Արման Աբովյան
72Երեկ, 22:54
«Ձևական կողմը ճոխ են անում, սակայն ՀՀ-ում բնապահպանական աղետալի վիճակ է»․ Ոսկան Սարգսյան
82Երեկ, 22:30