«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանից հատկապես այս փուլում գուցե բոլորովին չէր պահանջվում Ալիևին ասել, թե՝ ֆաշիստը դու ես:
Լավ, «հարգենք» կանխավարկածը, որ նա չհակադարձելով այդպես, խուսափեց սիմետրիկ սրության «ծուղակից», որ նրա համար հյուսում էր Ալիևը:
Բայց, իր արձագանքի բովանդակությամբ, Նիկոլ Փաշինյանն է Ալիևի համար կամա, թե ակամա «հյուսում» Հայաստանի հասցեին այդօրինակ մտացածին մեղադրանքների «լեգիտիմության բույնը»:
«Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը», Արմենպրեսին ասում է Նիկոլ Փաշինյանը:
Փաստացի, նա նույնացնում է պատկերը և բերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշանի: Եվ դա այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանը չի եղել ֆաշիստական պետություն, չի վարել ֆաշիստական պետությանը բնորոշ պետական քաղաքականություն, ի տարբերություն Ադրբեջանի, որը առնվազն 2003-04 թվականից սկսած առ այսօր ըստ էության վարում է հենց այդ քաղաքականությունը, եւ բազմաթիվ են դրա օրինակները:
Կրկնեմ, կարող է հասկանալի լինել, որ Փաշինյանը խուսափի այս փուլում «ֆաշշիստը դու ես» հակադարձումից, ինչպես ինքն է ասում: Բայց հասկանալի չէ, երբ նա Ալիևի անհիմն, մտացածին մեղադրանքը՝ Ադրբեջանի հասցեին հիմնավոր մեղադրանքների բազմության ու բազմազանության պայմաններում, բերում է այսպես ասած հայելային վերացականության դաշտ:
Դա ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև տարակուսելի է: Դա չի կարող լինել խաղաղության օրակարգ: Դա կարող է լինել պարզապես «խաղաղ կապիտուլյացիայի» օրակարգ»:

«Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
2710:36
«Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Լիլիթ Ստեփանյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
2510:30
«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
5910:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
4909:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
8709:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
5909:24
«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
10209:13