Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
![]() 502 Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 17:43 Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS) կիրակի օրը՝ հունվարի 12-ին, հաստատել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Կուրսկի մարզում երկու հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը երեք օր առաջ։ Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով NIS-ի տվյալները, նույնպես հաստատել է, որ զինվորներից մեկը, երբ հարցաքննվել է ուկրաինացի քննիչների կողմից, խոսել է նոյեմբերին իր՝ Ռուսաստան ժամանելու մասին, որտեղ նա ռազմական վերապատրաստում է անցել ռուսական զորքերում։ Գերի ընկած զինվորը խոստովանել է նաև, որ հյուսիսկորեացի զինվորները «զգալի կորուստներ են կրել»՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու ժամանակ։ ԱԱԾ-ն հաստատել է նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության (SBU)՝ նախօրեին հրապարակած տվյալները, որ Փհենյանի զինծառայողը սկզբում կարծել է, որ իրեն ուղարկել են Ռուսաստան զորավարժությունների, և միայն Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես է հասկացել, որ իրեն ուղարկել են մարտական առաջադրանքով: Բացի այդ, NIS-ը հայտնել է, որ երկու հյուսիսկորեացի զինվորներից մեկը «չորս-հինգ օր սնունդ կամ ջուր չի ստացել» մինչև գերի ընկնելը: Հարավային Կորեայի ծառայությունը շարունակում է համագործակցել ՈՒԱԱԾ-ի հետ՝ պատերազմին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների մասին տեղեկություններ փոխանակելու համար, ասվում է Yonhap-ի հայտարարության մեջ։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կողմից հյուսիսկորեացիներին գերեվարելու մասին՝ հրապարակելով նրանց լուսանկարները։ «Սրանք երկու զինվորներ են, ովքեր թեև վիրավորվել են, սակայն ողջ են մնացել, բայց տեղափոխվել են Կիև և շփվում են քննիչների հետ»,- գրել է նա։ Զելենսկին հանձնարարել է ապահովել լրագրողների մուտքն այս գերիների մոտ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում»,- հավելել է նախագահը։ Բանտարկյալները խոսում են միայն կորեերեն, և նրանց հետ շփումը տեղի է ունենում թարգմանիչների միջոցով՝ համագործակցելով հարավկորեական հետախուզության հետ։ Նրանցից մեկը՝ 2005 թվականին ծնված, գերեվարման պահին ունեցել է ռուսական զինգրքույկ, որը տրվել է Տուվայի Հանրապետությունում գրանցված մեկ այլ անձի անունով: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ փաստաթուղթն իրեն տրվել է 2024 թվականի աշնանը, երբ հյուսիսկորեացի զինվորականների խումբը մեկ շաբաթ մարտական պատրաստություն է անցել ռուսների հետ։ |
Ուկրաինայի նախագահը ներկայացրել է պատերազմի մեկ տարվա ծախսը
22301:26«Սերժ Սարգսյանի հայտարարությունն էական է և պարունակում է մի քանի շերտ»․ Հակոբ Բադալյան
26301:06«Թուրքական հետախուզությունը բացահայտել է Իսրայելի ռազմավարական թիրախների ցուցակը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
24200:30«14 միլիոն եվրո կհատկացվի Արցախի փախստականներին բնակարաններով ապահովելու համար»․ Դավիդ Վան Վել
561Երեկ, 23:48««Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա»․ Վարդան Ղուկասյան
188Երեկ, 23:24«Թրքամետներն ընտրություններին ընդառաջ անցնելու են գրոհի». Արամայիս Աղաբեկյան
163Երեկ, 23:12ԵՄ-ն դադարեցնում է Իսրայելին տրամադրվող ֆինանսական աջակցությունը
209Երեկ, 23:02«Քննարկվել են գործընկերության, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը»․ ԱԳՆ
166Երեկ, 22:42