Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն
![]() 611 Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 21:00 Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: Մահացածի 50-ամյա համագյուղացին խոստովանել է, որ կեսօրին ցանկացել է լիցքաթափել Էդիկ Ս-ին պատկանող, ապօրինի պահվող որսորդական հրացանը, ինչի ժամանակ պատահաբար ձեռքը դիպել է ձգանին և գնդակը դիպել է նրա աջ ոտքին։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: |
Հնդկաստանում կործանված ինքնաթիռը բախվել է բժիշկների հանրակացարանի տանիքին (լուսանկար)
9015:04«Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ»․ #TimesNow
13114:28Համացանցում հայտնվել են Հնդկաստանում ինքնաթիռի կործանման նոր կադրեր (տեսանյութ)
19313:34Հնդկաստանում 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
26813:16Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
270Երեկ, 20:30Ճամբարակում փլատակներից դուրս բերվեց 5-րդ զոհի մարմինը (տեսանյութ)
227Երեկ, 19:21«Պայթյունի հետևանքով տուժածներից 4-ն անչափահաս են»․ ՔԿ
162Երեկ, 16:48Ճամբարակում փրկարարները դուրս բերեցին 4-րդ որոնվողի դին
390Երեկ, 15:06