«Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կամրապնդվեն»․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
![]() 282 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 11:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության և հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
