«Հույս ունեմ, որ ինչ-որ փուլում կոնսենսուսը կկայանա»․ Տիգրան Աբրահամյան
![]() 140 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 13:48 «Երեկ խոսել ենք «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր է եղել, բայց ես չեմ կարծում, որ իրավիճակը այնպիսինն է, որ ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունը սպառված է, հատկապես, երբ «Հայաստան» խմբակցությունում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրականում գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը», - լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա նշեց, որ իրավիճակը, որ երեկվանից հետո է առաջացել, իր կողմից այդքան էլ ընկալելի չէ։ «Բայց ես հույս ունեմ, որ մեկ է մի փուլում, մի կետում կոնսենսուսը պետք է կայանա, որովհետև ուղղակի տրամաբանական չի լինի։ Քաղաքականությունը այնպիսինն է, որ ինքը ենթադրում է ճկունություն, հատկապես երբ որ դու առնչվում ես մարդկանց հետ, որոնց հետ ունես որոշակի անցած ճանապարհ, և դա ինձ հույս է տալիս, որ ինչ-որ փուլում կոնսենսուսը կկայանա, և իրար հասկանալու հետ կապված խնդիր այլևս չի լինի»,- ընդգծեց Աբրահամյանը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
