Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել»․ Վարազդատ Հարությունյան

«Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել»․ Վարազդատ Հարությունյան
141
Երեկ, 11:24

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:
Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:
Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն՝ հենց մարդկանց վրա:
Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշների վերքերն այնքնան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:
Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել»։