«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
![]() 198 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 17:36 «Այսօր հրավիրված ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բացահայտ ստեց՝ անդրադառնալով 2020 թվականին ստորագրված հուշագրին, որով հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից»,- գրում է «Փաստինֆո»-ն։ Ասուլիսի ընթացքում լրատվականը խնդրեց մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից, որի հետևանքով մի շարք ռազմավարական նշանակության հատվածներ անցել են թշնամու հսկողության տակ, այդ թվում բնակավայրեր կիսվել։ Ինչո՞ւ այդ հուշագիրը չի անցել վավերացման գործընթաց և ո՞ր թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։ Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էր տրամադրել նաև հուշագրի օրինակը։ ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
