«Փոխադարձաբար վերահսկել և, ըստ համաձայնության, սահմանափակել սպառազինությունը․ ՀՀ-ն նման առաջարկ կներկայացնի Ադրբեջանին»․ Սուրեն Պապիկյան
![]() 231 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 19:36 «Երկու հարևան երկրներ, ինչպես որ միջազգային փորձն աշխարհում կա, նման ստանդարտների մեխանիզմների կիրարկման միջոցով հնարավորություն կստանան փոխադարձաբար վերահսկելու և, ըստ անհրաժեշտության, ըստ համաձայնության, սահմանափակելու յուրաքանչյուր երկրի սպառազինություն, բայց խոսքը փոխադարձության, փոխադարձ պայմանավորվածությամբ խաղաղություն կերտելու մասին է»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից գնված զենքերի մասին Ադրբեջանին տեղեկություն տալու հավանականության վերաբերյալ հարցին։ «Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում նաև նմանատիպ առաջարկ կտա մեր գործընկերներին, մեր հարևաններին։ Ես կարծում եմ, որ նմանատիպ համաձայնությունը ձեռբքերում կլինի ոչ միայն ՀՀ-ի և տարածաշրջանի, այլև Ադրբեջանի ու իր քաղաքացիների համար, որովհետև դա կդառնա հիմք և երաշխիք, որ տարածաշրջանը ոչ միայն չի մտնի սպառազինության մրցավազքի մեջ, այլև երկարաժամկետ խաղաղության գործընթացի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,- նշեց Սուրեն Պապիկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
