«Չկա որևէ նախադրյալ, որ օտարերկրյա ներդրումների մասով դրական սպասելիքներ ենք արձանագրելու». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են։ Այսինքն ինչքան է երկիրը գրավիչ և վստահելի այլ երկրների ներդրողների համար։ Սրանով են իրական կյանքում պետությունները «ապացուցում» իրենց գործընկերությունը։
Այս մասով պատկերը խիստ մտահոգիչ է և չկա որևէ նախադրյալ, որ տեսանելի ապագայում օտարերկրյա ներդրումների մասով դրական սպասելիքներ ենք արձանագրելու։
Եվ այսպես, վերջին 35 տարում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (այս պահին առկա մնացորդը) կազմում է 5,45 մլրդ դոլար։ Սա կազմում է 35 տարվա ՀՆԱ-ի ընդամենը 1,9 %-ը, ինչը պարզապես ծիծաղելի թիվ է։
Սրանից ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումները օֆշորային երկրների կողմից են, որոնց մեծ մասն իրականում հայկական ծագում ունեն։
Պատկերը մտահոգիչ է, ոչ միայն ներդրումների համամասնության մասով, այլ նաև բացարձակ թվերով՝ Հայաստանի համար գործընկեր երկրների կողմից։
Ռուսաստանի կողմից առկա ներդրումների ծավալը կազմում է 2 մլրդ դոլար՝ ընդանուր ներդրումների 37%-ը։
Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում։
Ֆրանսիայի ներդրումները կազմում են 367 մլն դոլար։
ԱՄՆ ներդրումները կազմում են 224 մլն դոլար։
Իրանի ներդրումները կազմում են 0,2 մլն դոլար։
Վրաստանի ներդրումները կազմում են 1,8 մլն դոլար։
Չինաստանի ներդրումները կազմում են 0,8 մլն դոլար։
Այս թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ գործընկերային հարաբերությունները հեռու են իրականությունից, ինչը նախ և առաջ տասնամյակներով մեր արտաքին և տնտեսական սխալ քաղաքականության հետևանքն է։
Միջազգային ասպարեզում լուրջ և վստահելի գործընկերոջ համբավ ձեռքբերելու համար պետք է ունենալ առնվազն 10 գործընկեր երկիր, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում կունենա առնվազն 1 մլրդ դոլար ներդրում, իսկ դրա համար անհրաժեշտ է արմատապես փոխել տնտեսական և արտաքին քաղաքականության բովանդակությունը»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
38713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
114313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
44412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
43612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31812.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
122311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35411.08.2026, 16:54