«Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում». Մխիթար Հայրապետյան
![]() 269 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 15:12 Ինչպես գրել էինք, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Թեմայի վերաբերյալ լրագրողները զրուցել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: «Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգին ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Այսօր աշխատանքային կարգով բողոք ենք ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում կունենանք արձագանք և դրանից հետո ԲՏԱ-ն ու Կառավարությունը կհստակեցնեն անելիքները: Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է արգելափակվել մեր երկրում»,- ասել է նախարարը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
