Ուկրաինան և Ռուսաստանը Կատարում գաղտնի բանակցություններ են վարում. Bloomberg

Ուկրաինան և Ռուսաստանը Կատարում գաղտնի բանակցություններ են վարում միջուկային օբյեկտները հարձակումներից պաշտպանելու կանոնների շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ուկրաինացի պաշտոնյաները, սակայն, միայն հաստատում են, որ բանակցություններ են տարվում Ռուսաստանի Դաշնության հետ գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու հարցի շուրջ։
Մինչդեռ, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների մաս։
Պատասխանելով Կիևին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու՝ ենթադրյալ մերժման հավանականության մասին հարցին՝ Մարկո Ռուբիոն նշել է, որ դիվանագիտական զիջումներն անխուսափելի են։
«Իսկական դիվանագիտությունը կպահանջի զիջումներ այս բանակցություններում ներգրավված յուրաքանչյուր կողմից։ Դիվանագիտության բնույթն այդպիսին է»,- ասել է նա:

«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
1809:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
4809:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
5209:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
8909:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
10809:07
«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
11702:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
13101:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
12101:06