Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»
![]() 199 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձևավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են: Սակայն հարցին՝ արդյո՞ք բացառում է Մարությանի հետ համագործակցությունը, բառացիորեն պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի բացառեմ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միավորումը կյանքի կոչելու հարցում ամենաշահագրգիռը հենց ՀԱԿ-ն է, որի անունից բանակցում է Լևոն Զուրաբյանը, սակայն ամիսներ տևած կոնսուլտացիաները մինչ օրս արդյունք չեն տվել, քանի որ թե՛ Թաթոյանը, թե՛ Մարությանը մեծ ամբիցիաներ ունեն»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
