Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«720․000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի․ ի՞նչ խնդիրներ կան»․ Հրայր Կամենդատյան

«720․000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի․ ի՞նչ խնդիրներ կան»․ Հրայր Կամենդատյան
119
Այսօր, 10:06

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թվայնացված ստրկություն․
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պետք է ձեռնարկի և իհարկե ինչ խնդիրներ կան:
Այսպիսով, եթե չունեք նույնականացման քարտ՝ ID, ապա շտապեք հերթագրվել անձնագրայիններում, ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ (Viva, Ucom, Team…) եվ իրենց օգնությամբ ստանում էլեկտրոնային ստորագրություն (mID):
Այնուհետև մոտենում եք այն բանկ կամ բանկեր, որտեղով, որ ձեր աշխատավարձն եք ստանում կամ այլ փոխանցումներ (կարճ ասած քանի բանկ ու հաշիվներ ունեք) վերցնում եք քաղվածքը/ները որտեղ երևում է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ի շարժը: Եթե ունեք online banking, ապա կարող եք քաղվածք չվերցնել եվ տվյալները ձեռք բերել այդ գործիքի միջոցով։
Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսում եք լրացնել:
2 տեսակի դաշտեր են առկա.
1-Հարկվող եկամուտներ և 2-Չհարկվող եկամուտներ:
1-ին, Հարկվող եկամուտներ պատուհաններում լրացվում է կամ արդեն ինքնաշխատ ասել է, թե ավտոմատ կերպով լրացված կտեսնեք, եթե գրանցված աշխատել եք և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է, կամ քաղիրավ պայմանագրով եք աշխատած կրկին դիմացի կողմի հաշվապահը փոխանցել է ձեր հարկերը:
2-րդի՝ Չհարկվող եկամուտներ դաշտում լրացնելու եք ինքնուրույն:
Այստեղ լրացնում եք բանկի քաղվածքով երևացող բոլոր +ները, ավելի պարզ ասած ինչքան ձեր քարտին կամ հաշվեհամարին գումար են փոխանցել....(Այ էստեղ տեղին է բարկանալը, բայց շարունակեք կարդալ) ինչ, որ գրեք այս դաշտում ՊԵԿ-ը հարկ չի պահանջի դրանց համար, բայց, եթե կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներ եղան հաստատ ձեզ կհիշեն
ԽՆԴԻՐՆԵՐ
Եթե օրինակ, որոշեք որևէ մեկի բուժման համար գումար փոխանցել այլևս հիշեք, որ հայտարարագրելու եք, կամ, որ ընկերներով կաֆե եք գնում և ձեր մյուս ընկերոջը փոխանցում հաշվի վճարը նա այլևս հայտարարագրելու է:
Կամ, որ ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով, նա պետք է հայտարարագրի:
Եթե պարտքով գումար եք տվել որևէ մեկին, օրինակ՝ 50,000 դրամ, և նա ետ է վերադարձնում նույնչափ, ապա հայտարարագրում եք, բայց հարկ չեք վճարում դրանից, իսկ եթե ավելացված %—ով է ետ վերադարձնում ուրեմն հարկ եք վճարելու:
Գամ ավելի տիպիկ հայկական խնդրին, պարզ է, որ բնակչության մեծամասնությունն ունի սփյուռքում բարեկամներ կամ հենց ընտանիքի անդամներ, ովքեր հաճախ կամ հազվադեպ գումար են ուղարկում Հայաստանում բնակվող բարեկամին, ընտանիքին և այլն:
Ուրեմն 2026 թվականին, երբ կներկայացնեք այս տարվա՝ 2025-ի հայտարարագիրը, ապա սկսելու եք հարկ վճարել պետությանը ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից, ուշադրություն 2025-ի հունվարի 1-ից սկսած արդեն վերաբերվում է ձեզ:
Ահա 2024-ի ընթացքում ստացածի համար ՊԵԿ-ը բարի է գտնվել և միայն պահանջում են զուտ հայտարարագրեք, բայց գումար չի գանձի:
Նախ դրսում ապրող բարեկամը աշխատում եվ այդ պետությանը վճարում է հարկ, իսկ իր խնայողություններից ուղարկում Հայաստանում ապրող բարեկամին, էլ ինչո՞ւ են այստեղ նորից այդ գումարը հարկում:
Հետո ՊԵԿ-ը պատճառաբանում է, թե նպատակը ավելի շատ հարկ հավաքագրելը չէ, այլ քաղաքացիներից ֆինանսական ինֆորմացիա ստանալը:
Բա էդ դեպքում ինչո՞ւ օրենսդրորեն փոփոխություն մտցրին և բոլոր բանկերում ստացան գաղտնիության տվյալների մուտքի արտոնություն, էսպես, թե էնպես տեսնում եք էս ամենն ինչի՞ համար է:
Իմիջայլոց, անցյալ տարի գործընթացը լրիվ տապալվել է,մոտ 120000 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների կեսն էլ չի ներկայացրել։ Եվ այս ամեն ինչի հեղինակը եվ կյանքի կոչողը ֆինանսական տգետ մեկն է, բառացի բացարձակ տգետը։ Մի երկու օր առաջ այդ գիտելիքազուրկը հայտարարեց որ տնտեսությունը տնտեսական վարքագիծ է»: