Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փաշինյան Նիկոլը «հեղափոխության» լեգիտիմ հնարավորություն է տալիս»․ Կարեն Հեքիմյան

«Փաշինյան Նիկոլը «հեղափոխության» լեգիտիմ հնարավորություն է տալիս»․ Կարեն Հեքիմյան
73
Այսօր, 02:00

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Համաձայն չէիք՝ հեղափոխություն անեիք»:
Սա Փաշինյան Նիկոլն է ասում: Եվ շատ ճիշտ է ասում:
Նախ՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ միայն Փաշինյան Նիկոլը բառացի խոստովանեց, որ մեր երկրում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ՝ միայն «հեղափոխությամբ»:
Բացի դրանից՝ Փաշինյան Նիկոլը լեգիտիմ հնարավորություն է տալիս «հեղափոխություն» իրականացնել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս:
Ցանկացած «հեղափոխություն» մի քանի փուլ ունի, որոնցից ամենակարևորը՝ նախապատրաստական փուլն է: Այդ փուլում բնակչությանը պետք է այնչափ «պատրաստել», որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «ներքևները չեն ուզում, վերևները չեն կարող» շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում էին նախկինում: Սա է «հեղափոխությունների» նախապայմանը:
Ինչպե՞ս հասնել այդ իրավիճակին: Յուրաքանչյուր օր, ժամ կամ րոպե միայն Փաշինյան Նիկոլին քննադատելով խնդիրը չի լուծվելու այն պարզ պատճառով, որ Փաշինյան Նիկոլը մենակ չէ: Կա շատ մեծ պետական ապարատ, որում աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հանդիսանում են Փաշինյան Նիկոլի հենքը: Այսինքն, որպեսզի ստեղծվի «հեղափոխական» իրավիճակ, բնակչությանը պետք է բացատրել, որ օրվա խնդիրների մեջ միայն Փաշինյան Նիկոլը չի մեղավոր: Վերջինիս հետ հավասար մեղավորություն են կրում ոստիկանության, առողջապահության, արդարադատության, շրջակա միջավայրի, կրթության և մնացած նախարարությունների հասարակ աշխատակիցները և պաշտոնյաները՝ Փաշինյան Նիկոլի հենքը: Չէ՞ որ, եթե Փաշինյան Նիկոլը չլինի, սակայն վերջինիս հենքը մնա, ապա այն ծառայելու է որպես մեկ այլ փաշինյաննիկոլի համար հենք: Եվ, ոչինչ չի փոխվի:
Եվ, ուրեմն, եթե ցանկություն կա իրագործել Փաշինյան Նիկոլի առաջարկած «հեղափոխությունը», ապա պետք է ստեղծել հեղափոխական իրավիճակ: Դրա համար պետք է «հատիկ առ հատիկ» բացահայտել Փաշինյան Նիկոլի հենք հանդիսացող անձանց՝ ներքևից վերև: Այդ իսկ պատճառով, մի զլացեք՝ բացահայտեք և քննադատեք հենքի ներկայացուցիչներին: Սկսած հարկադիրի պահակից, վերջացած՝ քաղաքապետարանի վարչության պետով: Վստահ եղեք՝ նրանք բոլորը Փաշինյան Նիկոլի հենքն են և էլեկտորատը:
Հեղափոխական իրավիճակ հենց այդպես են ստեղծում»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան