«Փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում:
Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր՝ սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:
Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն՝ հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:
Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Համենայնդեպս, այս պահի դրությամբ, դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:
Նաև ուզում եմ հիշեցնել, որ ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի մինչև ստորագրված և վավերացված կանոնադրության, եթե օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո, ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները և սահմսնազատումը չշարուրակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հարվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի»:

«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
101:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
3600:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
4800:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
47Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
49Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
51Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
88Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
58Երեկ, 22:54