«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»։ Իմ իմացած հիմնարար ստանդարտներից են «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագիրքը» ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1979 թվականին, այս կանոնագրքի արդյունավետ իրականացման ղեկավար սկզբունքները, ընդունված ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից 1989 թվականին, և «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի և հրազենի գործադրման հիմնական սկզբունքները» ընդունված 1990 թվականին ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսում։ Կարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում, էլ չեմ խոսում քրեական օրենսգրքի անհրաժեշտ պաշտպանության ավանդական ինստիտուտի մասին։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ հրապարակեք էդ «նոր ստանդարտների» աղբյուրները, թե չե մարդիկ սրանց մասին լսում՝ լեղապատառ են լինում։ Համ էլ մենք կլուսավորվենք ու առաջ կմղվենք։
Հ.Գ. ԱՄՆ ոստիկանությունը օրինակ մի բերեք, նրանց ուժ գործադրելու լայն իրավունքի վերաբերյալ տեսակետները հնարածին են ու համացանցային կիսատ-պռատ տեսանյութերի տարածման հետևանք»։

«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
66Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
106Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
175Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
180Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
130Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
76Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
63Երեկ, 21:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
64Երեկ, 21:36