Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով փորձում են մտնել բոլորի գրպանը։
Ահավասիկ, հիմա էլ կառավարությունը խորհրդարան է ուղարկել մի նախագիծ, որով օրենքի ուժով ուզում է պարտադրել, որ առևտրի օբյեկտներում՝ բոլոր տեսակի խանութներում, բաժիններ առանձնացնեն մաքուր եւ փոխարինիչների հիմքի վրա պատրաստված կաթնամթերքների համար, մաքուր կաթնամթերքի համար նախատեսվող դարակները կանաչ գույնով պետք է լինեն, փոխարինչներինը՝ նարնջագույն։ Հիմնավորումն այն է, որ սպառողը հստակ տարբերակի եւ իմանա ինչ ապրանք է ինքը սպառում։
Իհարկե, լավ նախաձեռնություն է՝ սպառողի շահերից բխող, սակայն անգամ ՔՊ-ում են տարակուսած՝ ինչո՞ւ են այդ բեռը դնում առեւտրի օբյեկտների սեփականատերերի վրա, որ առիթ ունենան տուգանելո՞ւ, դիցուք հեռավոր գյուղի խանութպանը ինչո՞ւ պիտի մտածի նախ դարակաշարեր առանձնացնել, ապա հետեւել, որ հանկարծ հաճախորդները մի ապրանքը մյուս դարակաշարում չդնեն, որ իրենք չհայտնվեն տեսչական մարմինների թիրախում ու չտուգանվեն։
Փոխարենը կարող էին կաթնամթերք արտադրողներին պարտադրել, որ ապրանքի վրա համապատասխան նշում անեն հաճախորդի համար եւ տարբերակիչ նշան դնեն և վերջ»։

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
2318:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
3018:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
2918:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
4118:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
3517:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5716:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8713:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9313:12