Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
![]() 223 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն: Ընտանեկան երրորդ փոդքասթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է. «Չի կարող երկրի վարչապետը փողոցներում հեծանիվ քշել, ձվածեղ անել և լինել ավտորիտար կամ բռնապետական, սրանք սիմվոլիզմ են վերջ ի վերջո»։ «Ժողովուրդ» օրաթերթը խոսում է փաստերով. Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասել է. «Ես, անկեղծ ասած, շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆ»։ Միգուցե Փաշինյանը մոռացել է, որ ոչ այնքան հեռավոր անցյալում՝ 2021 թվականի ընտրություններից հետո՝ հունիսի 24-ին կայացած կառավարության նիստի ժամանակ, երբ ներս մտավ դահլիճ, հատուկ ցուցումով ներկա պաշտոնյաները ոտքի կանգնեցին՝ դիմավորելու «շեֆին»։ Արայիկ Հարությունյանը նոր «ստրկատիրական» բարքեր հաստատեց: Իսկ դրանից հետո և՛ Կառավարությունում, և՛ ԱԺ-ում բաժանվեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ մուգ շրջանակներով՝ ստիպելով, որ պետական բոլոր բարձրաստիճան աշխատկիցները փակցնեն «շեֆի» նկարները աշխատասենյակներում: Սակայն մինչ այդ՝ իր ընդդիմադիր օրերում, նույն Փաշինյանը քննադատում էր անգամ քննիչներին, որոնց սենյակում հայտնաբերել էր նախկին ղեկավարների լուսանկարները: Բայց մենք հետհեղափոխական Հայաստանում անգամ տեսանք արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին, ով ոգեշնչվում էր Փաշինյանի լուսանկարով: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
