«Ասում եք՝ կոլեկտիվ էջ ունեք, գլուխ էիք պահո՞ւմ այդ էջում». Սեյրան Օհանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին

«Մի քանի գնահատականներից ելնելով՝ այսօրվա ԲԴԽ անդամի թեկնածուն չի համապատասխանում, անընդունելի, անհամատեղելի է նրա՝ ԲԴԽ-ում գտնվելը»,- Աժ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին նա կուսակցության անդամ է և, դատական խորհրդի անդամ լինելով, չի կարող կուսակցության, իշխանության տված ցուցումները չկատարել: «Պարոն Սիրունյանը քաղաքացիական զսպվածության պահպանման մեջ մեծ թերություններ ունի. անհատական պահվածքը՝ ատելություն սերմանելը, գրառումները»,- նշեց Օհանյանը և խոսք ուղղեց Սիրունյանին. «Պարոն Սիրունյան, դուք ասում եք, որ կոլեկտիվ էջ ունեք, էդ կոլեկտիվ էջում գլուխ էիք պահո՞ւմ: Ինչո՞ւ չէիք վերահսկում: Իրականում տարբեր գրառումներ ապացուցում են, որ ատելության խոսքը դուք իրականացրել եք: Դուք ձեզ հակասում եք. մի կողմից նույն ազգամիջյան՝ արցախյան և այլ հատվածներ, ատելություն սերմանելը, մյուս կողմից ասում եք, որ «իմ մայրը Արցախից է»: Այդ դեպքում ի՞նչ վիճակում եք եղել այդ գրառումները իրականացնելիս»:

ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
1723:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
2722:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
5522:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
4822:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
5521:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
6120:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
16520:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6920:06