«Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը հանցակցություն է»․ Սեյրան Օհանյան

Բռնապետական Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը՝ շինծու մի գործընթաց, որի նպատակն է Հայաստանը և հայ ժողովրդին հռչակել՝ որպես ագրեսոր և օկուպանտ՝ փորձելով հիմքեր ստեղծել նոր զիջումներ կորզելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած մի պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարների, ՊԲ-ի հրամանատարների, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցների․․․ Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված է պահում ինքնիշխան տարածքներ։
Եվ օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից ու կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի ու վտանգավոր զիջումներ է կորզում։
Հայաստանը լուռ է․․․ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել․․․ Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
4001:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
5000:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5400:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
56Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
96Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
53Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
65Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
73Երեկ, 22:00