Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից

ԱԺ-ում մի քանի օր է՝ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունն արժանացել էր ընդդիմադիրների քննադատությանը՝ սոցցանցում հայհոյախառն գրառումների և արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածման պատճառով:
«Քննարկումների արդյունքում որոշել եմ կամովի հանել իմ թեկնածությունը»,- Civic-ի հետ զրույցում հայտնել է Սիրունյանը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիրները քննարկման առարկա էին դարձրել նաև նրա անվան հետ կապվող ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք դրվագներ։ Ըստ Սիրունյանի՝ առկա չփարատված կասկածների պարագայում իր նշանակումը տեղին չէ, այն կարող է ազդել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի վրա։

«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
1523:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
4623:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
5622:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
7221:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6520:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
6420:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7919:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
7219:48