Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իրավապահ մարմիններից չափազանց մեծ կադրային արտահոսք կա»․ Վարդուհի Սարգսյան

«Իրավապահ մարմիններից չափազանց մեծ կադրային արտահոսք կա»․ Վարդուհի Սարգսյան
99
Այսօր, 12:10

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ իրավապահ մարմիններից չափազանց մեծ կադրային արտահոսք կա, որն ուղիղ ազդեցություն ունի ձեր կյանքի որակի վրա: Երբ դուք բողոքում եք, որ ձեր նկատմամբ հանցագործություն է տեղի ունեցել կամ որ դուք տուժող եք տարիներով և որևէ արդյունք չկա՝ դա հենց կադրերի և հատկապես պրոֆեսիոնալների պակասի հետևանք է:
Մարդիկ հեռանում են համակարգից անտանելի վատ աշխատանքային պայմանների, ապօրինի կամ անգրագետ իրավական հանձնարարությունների պատճառով:
Որքան համակարգը թուլանա այնքան մեծ աճ է ունենալու հանցավորությունը՝ ի դժբախտություն մեզ բոլորիս»։