«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հավասար երկխոսության»․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հավասար երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին և կոչ է արել դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ սպառնալով նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել բոլոր ռուսական ապրանքների վրա:
«Մենք պատրաստ ենք երկխոսության, նախագահ Պուտինը բազմիցս խոսել է այդ մասին՝ հավասար երկխոսության, փոխադարձ հարգալից երկխոսության։ Նման երկխոսություն կար երկու նախագահների միջև Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և մենք սպասում ենք ազդանշանների։ Սպասում ենք ազդանշանների, որոնք դեռ չենք ստացել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության մասին Թրամփի նոր հայտարարությունները։

«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
417:12
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
2217:06
«Թալան-թալան գոռալու քողի տակ ռեյտինգի խնդիր են լուծում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
2717:00
«Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»․ Պույա Հոսեյնի
3516:42
Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև (տեսանյութ)
5116:36
Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել
8616:31
«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
5815:48
«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
6815:24