«Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղ կարգավորման»․ Մարկեդոնով

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղ կարգավորմանը, և դա հիմնական խոչընդոտներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Ըստ փորձագետի՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության՝ փոխզիջումների, փոխշահավետ գործարքների առումով։ Նույն Հայաստանը զիջում և հանդուրժողականություն է ցուցաբերում, քանի որ պարտվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտնվեր հաղթողի վիճակում, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Հիմա Փաշինյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և նա ակնհայտորեն թքած ունի Լեռնային Ղարաբաղի վրա, կարծում է ռուս քաղաքագետը։
Մարկեդոնովի տեսանկյունից ներկայիս հակամարտությունը եղել և մնում է ոչ թե ղարաբաղյան, այլ հայ-ադրբեջանական հակամարտություն։ Լեռնային Ղարաբաղը խնդրի միայն մի մասն է։
Այս հակամարտության մեջ կարևոր գործոն պետք է համարել Թուրքիայի ներկայությունը։ Մինչ Ռուսաստանը և Արևմուտքը նոր սառը պատերազմ են մղում, Թուրքիան տարածաշրջանում իր շահերն ունի:
Մարկեդոնովի խոսքով՝ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ըստ էության սեփական պայմաններով։ Եվ այս գործոնը նշանակալի է նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը գնահատելիս։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
279Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
183Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
228Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
221Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
180Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
174Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14619.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14419.09.2026, 23:12