«50 տարեկանում հայտնաբերել է, թե ինչ է պետությունը»․ Արմինե Օհանյան
![]() 246 Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 15:06 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես փոքրիկ երեխան է տոտիկ-տոտիկ հայտնաբերում աշխարհը՝ ամեն օր մի նոր բան տեսնելով, բնության ու տեխնիկայի հերթական «հրաշքին» հանդիպելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է տոտիկ-տոտիկ հայտնաբերում, թե ինչ է պետությունը, ինչու են հարկերը բարձրացնում, բայց չեն կարողանում ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Ահա, նա՝ 50 տարեկանում հայտնաբերել է, թե ինչ է պետությունը, որն է պետության սոցիալական քաղաքականությունը, ինչու չի հաջողվում կոռուպցիայի դեմ պայքարել, ինչի համար են եկամուտները հայտարարագրում և առհասարակ՝ պետություն-քաղաքացի դասական հարաբերություններն ինչպիսին են լինում: Եվ իր հռետորական ողջ տաղանդը ներդնում է մարդկանց համոզելու համար, որ հարկ տալը լավ բան է, տրանսպորտի և մյուս թանկացումները հենց հանրության համար են արվում, որ գնաճը զարգացման գրավական է, իսկ պետական բյուջեն պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ երկրի քաղաքացիներին։ Վերջապես՝ պետությունը մարդկանց թշնամին չէ և քաղաքացին հարկ է վճարում, որ պետությունը թոշակ ու աշխատավարձ տա, կրթություն, առողջապահություն ունենա, ասֆալտ անի: Պարզունակ ու շատ վիճելի մտքեր, որոնց կարելի է հազար առարկություն բերել՝ իրենց դաչայի ու վոյաժների վրա կատարված ծախսերից, վճարած թվանոց աշխատավարձերից ու պարգևավճարներից, մինչև անորակ ասֆալտ, մեկ անձից աստղաբաշխական գնումներ ու պետական միջոցների աննպատակ մսխում։ Բայց եկեք չներքաշվենք անպտուղ ու մակերեսային այդ վեճի մեջ: Ուղղակի հիշենք նախկին Նիկոլի նախկին ելույթները, երբ նա բոցաշունչ ճառեր էր ասում՝ թանկացումներից, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից վրդովված, չնայած այս թանկացումներն անհամեմատելի են նախկինի հետ, և պաշտոնյաների աշխատավարձերն էլ 18-ից հետո պատիկներով են աճել: Եվ երբ ասում է. «Մի ասեք՝ պետությունը մտնում է մեր գրպանը, պետությունը ձերն է», ուղղակի հիշեցնենք, որ բոլոր ժամանակներում էլ պետությունը տրանսպորտ էր աշխատեցնում, թոշակ ու նպաստ տալիս, առողջապահական ու կրթական քաղաքականություն վարում, անգամ՝ ասֆալտ անում: Էլ չենք խոսում՝ բանակ էր պահում, զենք առնում, Արցախին էր աջակցում, ինչը հիմա չի արվում: Ինչո՞ւ խմբագիր և ընդդիմադիր Փաշինյանն այն ժամանակ չէր ասում․ Պետությունը մերն է, եկեք հարկ վճարենք, թույլ տանք, որ ուղեվարձ-հոսանք թանկանա, այլ ակցիաներ էր անում, հանրությանը համոզում, թե՝ պայքարեք գնաճի դեմ, ամեն գնով կանխենք թանկացումները: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
