«Պետք է խելացի աշխատել՝ խափանելով ռազմական սցենարի հնարավորությունը Սյունիքի ուղղությամբ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 186 Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 17:36 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Վստահ եմ, որ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից, կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցվածություն ունեն ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու իմ համոզմամբ՝ ամենակարևոր հատվածը, թեև կարդում եմ ու դիտում եմ գրեթե ամբողջը։ Կան նաև փորձագետներ, պատգամավորներ, տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց խոսքը ինձ համար հավասարազոր է բաց հետախուզուական աղբյուրից ստացված տվյալի կամ այլ կերպ ասած՝ իրենք ասում են այն, ինչ մտադիր է անել Ալիևն առաջիկայում։ Սովորաբար այդ ամենը տարածվում է իրենց լեզվով, ոչ ռուսերեն կամ անգլերեն։ Ինչո՞ւ եմ այսքանը գրում, քանի որ վերջին օրերին անհանգստացնող լրատվական հոսքերի ականատես եմ լինում։ Այսպես, Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը երկու օր առաջ իր հարցազրույցում ասել էր․ «Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված ակտիվ ուժի գործոնի կիրառման մասին դժվար է որևէ բան ասել։ Թեև պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ ուժի կիրառմամբ, սակայն Երևանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Նման դեպքում Ադրբեջանն այլ ելք չի ունենա։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը տանկեր կտեղակայի կամ զորք կուղարկի Զանգեզուրի շրջան։ Բաքուն Երևանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Ուստի հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն այլևս սպասողական դիրքերում չի մնա․․․»։ Սա այն փորձագետն է, որը 2023 թվականի օգոստոսի իր հարցազրույցում ասել էր․ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայի մեկ ամիս առաջ է եղել։ Իմ կարծիքով, երբ համադրում ես տարբեր լրատվական աղբյուրներ, ապա ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր, բայց որոշ գործոններ դեռևս խանգարում են գնալ նման քայլի, այստեղ արդեն կարևոր է դրա շուրջ կոնսեսուսներ թույլ չտալը, դա կանխող աշխատանք տանելը՝ բոլոր ճակատներով՝ տեղեկատվականից մինչև քաղաքական ու ռազմական։ Ադրբեջանի համար հեշտ չի այդ ուղղությամբ գործողության գնալը տարբեր խաղացողների շահերի բախման արդյունքում, դրա համար պետք է խելացի աշխատել ու խափանել ռազմական սցենարի հնարավորությունը Սյունիքի ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր է անել»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
