«ՌԴ-ն սխալ է մեղադրում․ Տիտանիկի տոմս չենք գնել»․ Ռուբեն Ռուբինյան

«Որքանով տեղյակ եմ, այց սահման չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ այցելած Բալթիկ և եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին և նրանց տեղակալներին պատրաստվում են տանել սահման, թե ոչ։
Ռուբինյանը հստակեցրեց, որ եթե հարցի համատեքստն այն է, թե արդյոք ՀՀ ժամանած հյուրերին ընդհանրապես ներկայացնում են ՀՀ անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ այն փաստը, որ ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված օկուպացված է, այս բոլոր հարցերի պատասխանն այո է։
«Մեր միջազգային բոլոր գործընկերները հասկանում են իրավիճակը և հասկանում են, թե ինչ սպառնալիքների է բախվում Հայաստանը: Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և աջակցություն Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղություն հաստատելու»,- նշեց Ռուբինյանը։
Անդրադառնալով հարցին՝ եթե պատերազմ լինի, մեզ ո՞վ է օգնելու, Ռուբինյանն ասաց․ Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի, պատրաստ լինենք, հարձակման դեպքում դիմակայել»:
Ռուբինյանը թվարկեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն՝ ընդգծելով՝ առաջ է մղում խաղաղության օրակարգը, ներկայացրել է առաջարկներ, որոնք պարունակում են բոլոր օրակարգային հարցերի շուրջ լուծումներ, բարեփոխում է իր պաշտպանական կարողությունները, դիվերսիֆիկացնում է իր դիվանագիտությունն ու արտաքին հարաբերությունները:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ-ին մեղադրում են Ռուսաստանի հաշվին դիվերսիֆիկացիա անելու մեջ, Ռուբինյանն արձագանքեց՝․ Սխալ են մեղադրում:
Անդրադառնալով ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե ԵՄ ուղղությամբ շարժվելով՝ Հայաստանը «Տիտանիկի» տոմս է գնում, Ռուբինյանն ընդգծեց, որ դա ևս ՌԴ-ն սխալ է ասում։

Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
4220:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
8720:06
«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
5219:54
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
14519:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
10219:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6218:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6318:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6218:30