«Ալիևները դնում են հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր». Արմեն Գևորգյան
![]() 233 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 02:06 ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ. «Պարո՛ն նախագահ, արդեն իսկ ակնհայտ է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին։ Դրանք հեռու են խաղաղ լինելուց։ Ադրբեջանի հետխորհրդային շրջանը խարսխված է հակահայկական պարադիգմի վրա։ Հայերի հետ առճակատման մեջ ադրբեջանական բռնապետությունը սկսեց սեփական ազգային ինքնության որոնումները: Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։ Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը՝ վերացնելով բռնապետության ներքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը: Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևին և նրա թուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք: Այս վեհաժողովը պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են։ Հարձակողական զենքի բազմամիլիարդանոց գնումներն անխափան շարունակվում են։ Ինչո՞ւ շարունակել ռազմականացնել երկիրը, եթե պարոն Ալիևը պնդում է, որ վերականգնել է տարածքային ամբողջականությունը: Այս ամենը ցույց է տալիս թուրքական կոալիցիայի՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը մշտապես խաթարելու մտադրությունը: Հարգելի՛ գործընկերներ, եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Գտնում եմ, որ ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»: Աղբյուրը` Արմեն Գևորգյան |
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
3922:18«Իրանի հետախուզությունն Իսրայելում բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր է առգրավել». #Tasnim
7022:04««Իշխանությունը «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը զուռնա-դհոլով էր դիմավորելո՞ւ». Տիգրան Աբրահամյան
12621:36«Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը՝ համաժողովրդական շարժումը». Սուրեն Սուրենյանց
15221:05«ՌԴ-ն պատրաստ է հենց հիմա հանձնել ուկրաինացի զինծառայողների մարմինները». ՌԴ ՊՆ
18320:52«Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ». Անդրանիկ Թևանյան
16720:42Ռուսաստանը կրկին հարվածել է Խարկովին
21920:28«Հայրենադարձված ընտանիքը կանգնել է խնդրի առաջ՝ դպրոցի ընդունելության նոր կանոնով պայմանավորված». Անահիտ Բախշյան
16320:12