«Ակնարկում է, որ Բաքվում պահվող հայերից հրաժարվում է»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրայինում հարցարզույցի ընթացքում ՀՀ վարչապետի աթոռն օկուպացրածը հող նախապատրաստեց Բաքվում բռնի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տված ցուցմունքներն Ալիևի կողմից իր դեմ օգտագործելուն ընդառաջ, ասելով, թե այնտեղ գտնվող հայերին հոգեներգործուն միջոցներով հնարավոր է ստիպել են ասել էնպիսի բաներ, որոնք իբր թե կարող են օգտագործվել Հայաստանի դեմ. իհարկե շահարկման առանցքը ոչ թե Հայաստնանն է, այլ հենց իր անձը, այսինքն՝ այս պրիմիտիվ հնարքով փորձում է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ցանկացած նոր հնարավոր ագրեսիա կամ պահանջ վերագրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Առաջին հայացքից իսկապես տագնապալի է հնչում, սակայն չպետք է մոռանալ, որ դասականմանիպուլյատորն իր այսպիսի սովորական հնարքներով միշտ մարդկանց մոլորության մեջ է ձգում:
Նման ուղերձներով ակնարկում է, որ Բաքվում պահվող հայերից հրաժարվում է: Ինքնաարդարացումն այստեղ այն է, որ նրանք գուցե ընդդեմ Հայաստանի ցուցմունք տված լինեն, ինչն Ադրբեջանն օգտագործելու է՝ էլ ավելի կործանարար պահանջներ ներկայացնելով կամ Հայաստանին վերջնական կապիտույացիայի ենթարկելով, դե իսկ ինչ կարող էր անել խեղճ ինքը, քան ազերական պահանջներն անվերապահ իրականացնել, այդ թվում միջանցքի պայմաններն ընդունել, որը բխում է Հայաստանի լուսավոր ապագայի շահերից:
Ոլորտների տապալումից մինչև արտաքին հարաբերություններ՝ ֆիասկո: Ու սրա հրաժարականին օր առաջ հասնելը գոյության պահպանման լրջագույն մարտահրավեր է: Կհասկանա՞նք մենք սա վերջապես, թե ոչ»։

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
9002:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
9401:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
9500:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
105Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
103Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
100Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
89Երեկ, 22:54
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան
118Երեկ, 22:36