«2026-ին ոչ ոք չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին»․ Արշակ Կարապետյան
![]() 231 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 19:24 «Եթե իրենք եկել են իշխանության, իրոք պետք է հենվեն մեր քաղաքացիների կարծիքի վրա։ Ըստ իմ տեղեկությունների և ըստ վերջերս կատարված հարցումների՝ մեր քաղաքացիների 90 տոկոսը ոչ միայն դեմ է այսօրվա վարչապետին, այլ նույնիսկ արդեն զզվում է այսօրվա ղեկավարությունից։ Թող այդ հարցն էլ դնեն քննարկման»,- այս մասին հարցազրույցում նշել է գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի պոպուլիզմը հասել է միջազգային աստիճանի։ «Մարդ, որն ընտրվել է չնչին տոկոսով՝ 12 տոկոս է հավաքել, ոչ թե 26, եթե քվեարկողները 100 տոկոսով մասնակցեին ընտրությանը, ապա 12 տոկոս ունի, այդքան ձայն է ունեցել 2021 թվականին, թող գնան մտածեն՝ ինչ եմ ասում»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով՝ ես չէի գնա այդ մարդկանց դեմ, եթե ծառայեին հայրենիքին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ հարկային քաղաքականության պատճառով այս տարի ավելի շատ հայ կհեռանա երկրից։ «Գիտեմ՝ ինչու են որոշել դեկլարացիա լրացնել տալ, իրենք պատրաստվում են 2026թ․ ընտրություններին, բայց 2026-ին ոչ ոք չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, նա 1 տոկոս էլ չի հավաքելու․․․ Դեկլարացիա մտցնելով՝ մեր տնտեսությանն օգուտ չի լինելու, իրենք փորձում են հարկել ամեն ինչ, նպատակն է լիովին գռփել մեր ժողովրդին, նայեք իրենց հագուկապին՝ 2018թ․ և հիմա․․․ Հայտարարագիրը մտցնում են նրա համար, որ կանչեն, ասեն՝ քեզ խելոք պահի, հակառակ դեպքում տունդ կվերցնենք, փողերդ կգանձենք, կտուգանենք»,- ընդգծել է Կարապետյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
