Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները․ «Հրապարակ»
![]() 182 Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Անհետ կորածների հարցով նախօրեին խորհրդարանում անցկացված փակ քննարկման ժամանակ ծնողների և հարազատների կողմից ամենից մեծ պահանջը եղել է երկու պաշտոնյաների ներկայությունը՝ մեկը Քննչական կոմիտեի պաշտոնաթող նախագահ Արգիշտի Քյարամյանի, որը տասնյակ ծնողների չի ներգրավել քննչական գործողություններին՝ զրկելով իրենց որդիների, հարազատների մասին ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Մյուսը՝ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանը, որն անցած տարվա փետրվարին ձերբակալվեց ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար ծախսելու մեղադրանքով, ապա ազատ արձակվեց։ Ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են: Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլեւս չեն աշխատում՝ փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել եւ հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն եւ կպատասխանեն իրենց հարցերին»։ |
«Տուգանել են «անվճար երթևեկելու համար», դատարաում բողոքարկելու եմ»․ Արթուր Չախոյան
1217:48Թրամփը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել Սորոսին
2317:42«Ո՞նց եք կարողանում ձեր տնկած ծառերը ջրել, մեր թեղիները ծարավ թողնել»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
3317:30«Հայերը Նեթանյահուին պարզապես պետք է ասեն՝ «փակի՛ր բերանդ»․ Հակոբ Բադալյան
4717:06«Ռուբեն Հակոբյանն ազատ կարձակվի նիստերի դահլիճից»․ Վարազդատ Հարությունյան
4416:42«Տիգրան Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել»․ Էրիկ Բեգլարյան
3316:24«Ցեղասպանության հուշահամալիրում իրականացվող աշխատանքների համար հատկացվել է 800 միլիոն դրամ»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
4315:54«Նախազգուշացրել են դպրոցի տնօրենին․ թող իր գործով զբաղվի»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
6615:24