Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Բոյկոտը պետք է դառնա համաքաղաքային ֆլեշմոբ»․ Անդրանիկ Թևանյան

«Բոյկոտը պետք է դառնա համաքաղաքային ֆլեշմոբ»․ Անդրանիկ Թևանյան
165
Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 11:00

«Կոչ ենք անում չվճարել հանրային տրանսպորտի համար, քանի դեռ չեն վերանայել թանկացման որոշումը»,- ասում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ դիմելով ուղևորներին․ «Եթե բոլորս չվճարենք, քաղաքային իշխանությունը ֆինանսական ճնշման ներքո ստիպված կվերանայի թանկացման որոշումը։ Շարունակում ենք ճնշումը, որպեսզի մեր իրավունքները պաշտպանենք, եթե լռենք՝ ավելի են թանկացնելու»,- ասում է Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով «Մայր Հայաստան» խմբակցությունը 17000 քաղաքացիների ստորագրությամբ օրենքի նախագիծ ունի, որը ՔՊ-ն թույլ չի տալիս մտնի ավագանու օրակարգ։ Նրա խոսքով այդ որոշման համաձայն հանրային տրանսպորտի գինը կմնա 100 դրամ։
«Բոյկոտը պետք է դառնա համաքաղաքային ֆլեշմոբ»,- ասում է Թևանյանը
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան