«Բոյկոտը տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելու նպատակ չունի»․ Հայկ Մարության
75 Այսօր, 17:12 «Արձանագրում ենք, որ ժողովրդի պահանջը դե ֆակտո կատարվել է, ով ուզում է 100 դրամով երթևեկել, հանգիստ երթևեկում է։ Այս ընդհանուր շարժումը հասել է իր նպատակին։ Դե յուրե ունենք 150 դրամի տարբերակը, որը ժողովրդին չի բավարարում»,- ամփոփելով ուղեվարձի թանկացման բոյկոտի առաջին օրը՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Իշխանական լրատվականները տեսանյութեր են տարածում, թե տրանսպորտը բնականոն աշխատում է, բա էդպես էլ պետք է լինի։ Իրենք սխալ են հասկացել, բոյկոտի նպատակը տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելը չէր։ Մարդիկ ուղղակի 150-ի փոխարեն տալիս են 100 դրամ»,- ասաց Մարությանը՝ հորդորելով շարունակել բոյկոտը։ «Խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին այս ժողովրդական շարժումը չօգտագործել քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ բոյկոտը շարունակվելու է։ |
Օգտատերերը բացահայտում են, թե ով է տրասպորտի գնից գոհ քաղաքացին, որի մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը (լուսանկար)
2419:12«Վարորդի հայացքը՝ ակցիայի պահին». Վահե Սարգսյան
8918:30«Վանաձորում 2024 թվականի օգոստոսի 2-ին ցուցադրեցին նոր էլեկտրական ավտոբուսները, ու մինչև այսօր դրանք չեն շահագործվում». Հակոբ Միկոյան
7818:00«Բոյկոտը տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելու նպատակ չունի»․ Հայկ Մարության (տեսանյութ)
7417:12«Ակնհայտ է՝ քաղաքացիները չեն միանում «գազել շարժման» կազմակերպիչներին»․ Արմեն Գալջյան
11217:00«Գոհ եմ ակցիայի ընթացքից»․ Հայկ Մարությանի ասուլիսը՝ ուղիղ միացմաբ (տեսանյութ)
8516:54«Մայր Հայաստան»-ը ամփոփում է բոյկոտի առաջին օրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7816:42«Քաղաքապետարանի աշխատողներին հրահանգել են երթևեկել և ընդդիմանալ բոյկոտին». «Հայաքվե»
9316:18