Ֆիլադելֆիա քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի ավանի վրա

436
Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 13:30
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում սանիտարական ավիացիայի LEAR-55 փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի ավանի վրա: Այս մասին հայտնում եմ ամերիկյան լրատվամիջոցները:
Օդանավում եղել է 6 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքի տվյալները, վթարի վայրում հրդեհ է բռնկվել, վնասվել է գազատարը, ինչը նպաստել է կրակի տարածմանը բնակելի տների վրա:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից թռիչքից 30 վայրկյան անց:
Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն X սոցիալական ցանցում գրել է, որ տեղեկացված է դեպքի մասին, զրուցել է Ֆիլադելֆիայի քաղաքապետի հետ և խոստացել համապատասխան ռեսուրսներ հատկացնել օգնության համար:

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
167Երեկ, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
396Երեկ, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
292Երեկ, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
453Երեկ, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
261Երեկ, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
171Երեկ, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
19924.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
42624.09.2026, 16:12