«Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրիվ անիմաստ թեմա է՝ Քոչարյանը Մեղրին հանձնում էր, չէր հանձնում, ութը մետրն էր հանձնում, չէ՝ էստակադա էին սարքելու, որի ոչ տակի հողը, ոչ էլ վերևի օդը Ադրբեջանինը չէր լինելու․․․ Լսեք, անգամ Արցախը ստանալու համար Մեղրին տվող էլ լիներ, վերցնողը չկար ու չեղավ։ Հայր Ալիևի սարքած խաղի մեջ մտան, իր սահմանած կանոններով խաղացին ու վերջում այդպես քցված էլ խաղից դուրս մնացին։ Բայց արանքում լիքը մարդ մեռավ ու կարևորագույն իրավաքաղաքական դիրքեր անվերադարձ զիջվեցին։ Էշի դնչի առջև կապված անհասանելի գազարի ուժով մեզ քշեցին իրենց ընտրած ախոռը։ Հիմա փոխանակ ընդունենք կատարվածն ու դասեր քաղենք, էլի ընկել իրար կոկորդ ենք կրծում՝ Մեղրին տալն էր ճիշտը, թե չտալը։ Ճիշտը՝ ուրիշի խաղի կանոններով չխաղալն է, բայց դրա համար և խելք է պետք, և փող, և, ամենակարևորը՝ քաջություն ու նվիրում»։

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
8703:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
8502:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10100:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
11000:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8900:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
105Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
101Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 22:18