«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են». Գարիկ Քեռյան
![]() 227 Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 19:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են: Պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է: Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը: Ուրեմն իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը: Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում: Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ: Վերջին թարմ լուրն այն է, որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա: Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում: Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները: Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն: Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց: Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի: Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ: Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
