«ԶՊՄԿ-ի անխափան աշխատանքը պետական նշանակության հարց է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ տեղեկություն եղավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձիի բարձրացում: Այսօր տեղեկություն տարածեցին կոմբինատի տնօրինությունն ու արհմիությունը ասելով, որ գործադուլի գործողությունը իրավաչափ չէ և հարվածի տակ է դնում կոմբինատի բնականոն գործունեությունը, ստեղծելով անգամ պարապուրդի ռիսկ:
Պետք է հուսալ, որ այս հարցը կկարգավորվի շատ արագ և կոմբինատի գործունեությունը չի խաթարվի: Եվ սա, ըստ էության ռազմավարական նշանակության հարց է, որտեղ իր դերը թերևս պետք է ունենա նաեւ պետությունը: Առավել եւս, երբ պետությունը կոմբինատում ունի բաժնեմաս:
Բայց, անգամ անկախ դրանից, խնդրի նշանակությունն այնպիսին է, որ պահանջում է թերեւս բոլոր ուղղակի, թե անուղղակի կողմերի առավելագույն ջանք՝ արդյունավետ հանգուցալուծման եւ կոմբինատի աշխատանքի կայուն ընթացք ապահովելու համար: Եվ այստեղ պետության ուշադրությունը առաջնային է, որքան էլ զուտ իրավական առումով կարող է հարցը դիտվել գործատուի եւ աշխատակցի վեճ:
Եվ հարցն այն էլ չէ, որ խոսքը Հայաստանի արդյունաբերական հսկայի և թիվ մեկ հարկատուի անխափան աշխատանքի մասին է: Դա ինքնին չափազանց կարեւոր է, հատկապես այսօր Հայաստանի տնտեսությունում ներդրումային խիստ սակավության եւ Հայաստանի ծանր արդյունաբերական ներուժի ակնառու նահանջի պայմաններում:
Բայց, այստեղ կա նաեւ մեծագույն մի հարց՝ Սյունիքը: Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ունի ողնաշարային նշանակություն, որովհետեւ ապահովում է մի քանի հազար աշխատատեղ Հայաստանի համար ռազմավարական գերնշանակություն ունեցող մարզուն: Այդ մի քանի հազար աշխատատեղը մուլտիպլիկատիվ էֆեկկտով նշանակում է մի քանի հազար ընտանիքի կայուն կենսագործունեություն, հետեւաբար Սյունիքի համար ժողովրդագրական հենման կետ:
Մենք հաճախ ենք խոսում Սյունիքի մասին, ռիսկերի, անվտանգության համար անհրաժեշտ քաղաքական եւ այլ քայլերի մասին, բայց գետնի վրա Սյունիքը պահողը լինելու է տնտեսությունը եւ խոշոր ներդրումային, արդյունաբերական նախագծերը: Այլ կերպ ասած, Սյունիքի անվտանգոությունը նախ եւ առաջ այնտեղ ապրող մարդն է, ժողովրդագրական պատկերը, հետևաբար՝ մարդկանց այնտեղ պահող միջոցներն ու ռեսուրսները:
Եվ Զանգեզուրի կոմբինատն այդ իմաստով ըստ էության անփոխարինելի միջոց է այդ հարցում: Հետևաբար, այդ միջոցի անխափան և կայուն աշխատանքի հարցը պետական նշանակության հարց է»։

«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
105Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
115Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
66625.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
38725.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
38125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
72725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
70324.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
76224.09.2026, 21:24