«Օսկանյանի՝ բոյկոտելու կոչի մեջ արտառոց ոչինչ չկա»․ Թաթուլ Հակոբյան

Վարդան Օսկանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ամերիկահայության հետ բոյկոտելու կոչի մեջ արտառոց ոչինչ չկա:
Արտառոց կլիներ, եթե, օրինակ, պարոն Օսկանյանը ամերիկահայությանը կամ սփյուռքահայությանը կոչ աներ, ասենք, Համահայկական ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամին նվիրատվություն չանել, ինչպես օրինակ եղավ 1990-ական թվականների կեսերին, երբ սփյուռքի մեր ավանդական կուսակցություններից մեկը նման քայլ արեց:
Այո, պետք է կառավարությունը և պետությունը տարբերել:
Երկրորդ, չկա ամերկահայություն, որպես հավաքականություն, չկա սփյուռք, որպես հավաքականություն, չկա մի հեռախոսահամար, որով զանգես ամերիկահայությանը կամ սփյուռքին:
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սփյուռքն այնքան բազմաշերտ է, որ կարող ես, օրինակ, Լոս Անջելեսում նույն թեմայով 10 ձեռնարկ կազմակերպել, քանի որ մեկին կգան իրանահայեր, երկրորդին՝ իրանահայ ոչ դաշնակցականներ, երրորդին՝ պոլսահայեր, չորրորդին՝ հայաստանցիներ, հինգերորդին՝ հայաստանցի իրավաբաններ, վեցերորդին՝ Անթիլիասկան թեմը և ՀՅԴ-ն, յոթերորդին՝ ՀԲԸՄ-ն, ութերորդին՝ Հնչակյանները, իններորդին՝ Մայր Աթոռի ռամկավարների շրջանակը և այսպես շարունակ:
Ի դեպ, Սփյուռքի ուժը ոչ թե իր միասնության մեջ է, այլ իր բազմազանության: Միասնությունը քաղաքական իմաստով կեղծ ու դատարկ կատեգորիա է: Միասնություն կարող է լինել տոտալիտար երկրներում կամ համայնքներում:
Ես այդպես եմ մտածում ու դա ասում եմ իմ կյանքի փորձով»:

«Վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել»․ Կարեն Վրթանեսյան
1715:12
«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան
3314:42
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան
9013:06
«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
13212:06
«Սա մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է»․ «Ապրելու երկիր»
13112:00
«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան
13211:42
«Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն»․ Շիրազ Խաչատրյան
12911:24
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ
13611:06