«Մասկը միայն Թրամփի ազատ խոսքի իրավունքն է ապահովել իր գնած սոցիալական ցանցում». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլոն Մասկը նոմինացվել ա խաղաղության Նոբելյան մրցանակի «Մարդու իրավունքների և ազատ խոսքի պաշտպանության» համար։ Փաստացի, նա միայն Թրամփի ազատ խոսքի իրավունքն ա ապահովել իր գնած սոցիալական ցանցում, ինչից վերջինս, կարծես, չի էլ օգտվել։ Փոխարենը էդ մրցանակին նոմինացվելուց մի քանի օր անց Մասկն իր սոցիալական ցանցում արգելափակել ա աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպության՝ USAID-ի օգտահաշիվը՝ իր հարթակում նրան զրկելով խոսքի իրավունքից։ Որպես էդ երևույթի հիմնավորում՝ նա ասել ա, որ դա «ձախական ռադիկալ օձի բույն էր»՝ երևի նկատի ունենալով, որ գաղափարներով տարբերները կյանքի իրավունք չունեն և ցանկացած այլակարծություն պետք ա մահանա («Time for it to die»)։ Թրամփի ու Մասկի կողմից մարդասիրական ամենամեծ կազմակերպությունը փակելու ազդակն էն ա, որ աշխարհում մարդասիրության կարիք ունեն միայն հարուստներն ու նրանք, ովքեր աջակցության կարիք չունեն, իսկ ով կարիք ունի, պետք ա զրկվի օգնությունից։ Ուժեղ ա, ինչ խոսք։ Հա, ի դեպ, USAID-ի վրա նախորդ հարձակումը Ալիևի կողմից էր, որ USAID-ն վռնդեց Ադրբեջանից։
Ու լրիվ մեր օրերի տրամաբանության մեջ կլինի, եթե Մասկն էդ Նոբելյան մրցանակն ստանա, որովհետև աշխարհը երբեք էսքան ցինիկ ու երկերեսանի չի եղել, ինչքան հիմա՝ «ինֆորմացիայի ազատության» դարում»:

«Ո՞րն է նախկինների և ներկաների էական տարբերությունը». Կարեն Հեքիմյան
6500:48
«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
98Երեկ, 21:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
183Երեկ, 20:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
104Երեկ, 19:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
104Երեկ, 17:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
105Երեկ, 17:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 16:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
86Երեկ, 16:48